շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արարատում սուբվենցիոն ծրագրով զբոսայգի է վերակառուցվում

Արարատում սուբվենցիոն ծրագրով զբոսայգի է վերակառուցվում

Արարատ քաղաքային համայնքում Կառավարության սուբվենցիոն ծրագրով ամբողջովին վերակառուցվում է զբոսայգին: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Ծրագրի արդյունքում կվերանորոգվեն շատրվանը, ամֆիթատրոնը, կկանաչապատվի և կսալիկապատկվի ճեմուղին, կփոխվեն նստարաններն ու կանցկացվի լուսավորության համակարգ: Անկախացումից ի վեր զբոսայգին մեծ ծավալներով չէր վերանորոգվել:

 

  • Կիսվել: