չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի

Արարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարտի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղացիներից մեկի դաշտում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ երածվել է մոխրակույտի:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում կրակն առաջացել է, երբ քաղաքացիները դաշտում չոր խոտն այրել են, և այն տարածվելով հասել է մինչև կայանված Mercedes-ը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ:

  • Կիսվել: