Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի հնարավորինս շուտ. Էրդողան
Ադրբեջանի և Հայաստանի՝ խաղաղ գործընթացում ձեռք բերած առաջընթացն ուրախալի է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանը:
Նա նշել է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք՝ ԱԳՆ ղեկավարների հանդիպումից։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ տարածաշրջանը պետք է հասնի կայունության»,-ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում: