ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ. ՌԴ նախագահ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ: Այս մասին ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը նոր մարտահրավերների և պատժամիջոցների պայմաններում․
️«ԵԱՏՄ երկրները հատուկ ուշադրություն են դարձնում պարենային անվտանգության հարցերին; ԵԱՏՄ-ի հետ կապերի զարգացման շահագրգռվածություն են ցուցաբերում բազմաթիվ երկրներ և միջազգային խոշոր կառույցներ։ Այս գագաթնաժողովը Մոսկվայում ևս մեկ կոնկրետ քայլ է ինտեգրման խորացման ճանապարհին»,-ասել է Պուտինը։
Ն️ա նաև ընդգծել է տրանսպորտային համակարգի կարգավորման ուղղությամբ ԵԱՏՄ երկրների համակարգված փոխգործակցությունը։