Մեխ Բրիտանիան կվտարի ռուս ռազմական կցորդին
Մեծ Բրիտանիան վտարելու է ռուս ռազմական կցորդին և Ռուսաստանի հետ կապված անշարժ գույքի մի շարք օբյեկտներ զրկելու է դիվանագիտական կարգավիճակից, տեղեկացնում է Reuters-ը
Նշվումէ , որ ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է, որ ռուս կցորդը «ռազմական հետախուզության չհայտարարված սպա է»:
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան կցորդի պաշտոնը զբաղեցնում է գնդապետ Մաքսիմ Էլովիկը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուս ռազմական կցորդի վտարման մասին հաղորդագրությունը, ասել է, որ Մոսկվան «համարժեք պատասխան» կտա։
Բացի այդ, Լոնդոնը մտադիր է սահմանափակումներ մտցնել ռուս դիվանագետներին վիզաների տրամադրման հարցում և կրճատել նրանց Մեծ Բրիտանիայում գտնվելու տևողությունը։ Ջեյմս Քլևերլին նշել է, որ նման միջոցները հետևանք են «Ռուսաստանի վնասակար գործունեության Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում»։