Ռուսաստանի տարածքում և ծովերի վրա խոցվել է ուկրաինական 75 անօդաչու. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն օրվա ընթացքում Ռուսաստանի շրջանների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքների վրա խոցել են ուկրաինական 75 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցներով հայտնաբերվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք»։
Նշվում է նաև, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի մարզերի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը, Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Կերչ քաղաքում բազմաբնակարան շենքի ուղղությամբ ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։



