երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԱՏՄ-ն օգնում է ապահովել ինչպես անդամ հինգ պետությունների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը. Պուտին

ԵԱՏՄ-ն օգնում է ապահովել ինչպես անդամ հինգ պետությունների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը. Պուտին

Այսօր, բացելով ԵԱՏՄ գագաթնաժողովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ի դերն անդամ հինգ պետությունների և ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի զարգացման հարցում:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միությունն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների աճին, գործարար շփումների ակտիվացմանը, համագործակցային կապերի ընդլայնմանը, ինչը, ի վերջո, իրական օգուտ է բերում մեր ասոցիացիայի մասնակիցներից յուրաքանչյուրին»։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Եվրասիական միությունն այսօր «օգնում է ապահովել ինչպես անդամ հինգ պետությունների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»։

«Բացի այդ, ասոցիացիայի գործունեությունը հանգեցնում է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կյանքի որակի և բարեկեցության բարելավմանը»,-ասել է Պուտինը:

 

  • Կիսվել: