երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն

Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն

Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին՝ հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարում: Այս մասին ասված է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

«ՀՀ ներկայիս կառավարիչը, մտածելով միայն իր իշխանությունը պահելու մասին, երկիրը տանում է միակողմանի զիջումների ճանապարհով, ինչն էլ միայն ավելի է գրգռում է թշնամու ախորժակը։

Իրավիճակի նման ընթացքը լուրջ վտանգ է ներկայացնում մեր պետականության համար։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում միանալ Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող ազգային միասնության պայքարին և վերջ դնել ստի, պառակտվածության և պարտությունների այս շղթային»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: