երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արամոն վստահ է և հավատում է, որ մտավորականները դեռ կիմանան շարժմանը

Արամոն վստահ է և հավատում է, որ մտավորականները դեռ կիմանան շարժմանը

Վաստակավոր արտիստ Արամոն ևս միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ այսօր մեկնարկած երթին։

«Լույս է լինելու, այստեղ ճշմարտության, մաքրության, սիրո և արդարության երթ է»,-ասաց նա։

Անդրադառնալով մտահոգությանը, որ մտավորականներից քչերն են միացել Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը՝ Արամոն արձագանքեց․ «Կեսը զբաղված է, կեսը տեսնում է, որ այստեղ եմ, վստահ եմ, որ իմ ընկերները՝ թատերական արվեստի, կինո արվեստի, երգիչները կիմանան։ Ուզում եմ հավատալ, որ կգան»,-ասաց նա։

  • Կիսվել: