երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արագածոտնի մարզում` «Տառերի պուրակ»-ի մոտ Ford-ում հրդեհ է բռնկվել, այն դարձել է ոչ շահագործելի

Արագածոտնի մարզում` «Տառերի պուրակ»-ի մոտ Ford-ում հրդեհ է բռնկվել, այն դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11;20-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ ընթանալիս է եղել, երբ վարորդը նկատել է, որ ավտոմեքենայի առջևից ծուխ է դուրս գալիս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ճիշտ կողմնորոշվելով, կայանել է ավտոմեքենան և փորձել առջևի հատվածում առաջացած կրակը մարել։  Ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

  • Կիսվել: