ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Range Rover-ը, Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Range Rover-ը, Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Արծրուն Ա-ի վարած Mercedes մակնիշի, 32-ամյա Արսեն Ս-ի վարած Range Rover մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 47-ամյա Գագիկ Գ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արծրուն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Համբարձումյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենանեը տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: