չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
«Անկախ դիտորդը» 700 դիտորդով հետևում է քվեարկությանը

«Անկախ դիտորդը» 700 դիտորդով հետևում է քվեարկությանը

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը հետևում է մոտ 700 դիտորդով:

Ինչպես նշեց դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝  իրենք ահազանգեր են ստացել բաց քվեարկության, օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու, հանրահավաքի մասնակցության համար վճարելու մասին: Բացի այդ, նրա խոաքով, մի քանի տեղամասում հանձնաժողովի նախագահը պատշաճ չի իմացել ընտրական օրենսդրությունը:

Դիտորդները տեղամասերը դիտարկում են նաև այնտեղ տեղադրված տեսախցիկների միջոցով:

՛՛Քաջարանի տարածաշրջանում՝ 35/56 ընտրատեղամասում ՛՛Հայաստան՛՛ դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի՝ ընտրական տեղամասում՛՛,-նշեց Իոաննիսյանը:

  • Կիսվել: