չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մեկ օրում բացահայտվել է 130 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 130 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը։
 
Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
 
Մասնավորապես՝
  • 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության,
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման,
  • 5 դեպք՝ խուլիգանության,
  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթի կեղծիքի,
  • 2-ական դեպք՝ դրամանենգության, կաշառակերության և ինքնիրավչության:
  • Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու, վարժական հավաքներից խուսափելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • շորթման՝ 8 դեպք,
  • մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
 
ՃՏՊ վիճակագրություն
 
Անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: