հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ

Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ

Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց նորություն չունենք, ոչ մի նորություն չունենք, սպասողական վիճակ է, սիրտ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդեն 11 օր անհետացած փոքրիկ Տիգրանի պապիկը:

 

Հարցին՝ իսկ հիմնական վարկածը ո՞րն է շարունակում մնալ, նա ասաց. «Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են։ Երեխային այստեղից են կորցրել, բայց չգիտենք հիմա ինչ ուղղությամբ է գնացել, ի՞նչ է եղել»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն 11 օր է ինչ անհետացել է 2-ամյա Տիգրանը, մինչ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում ենմ, բայց նրանից լուր չկա: Հիմնական վարկածն այն է, որ երեխան գետն է ընկել:

  • Կիսվել: