հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը․ Փաշինյան

Անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը․ Փաշինյան

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլլ Փաշինյանը խոսել է Հայաստանում ՌԴ քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին։

«Ինձ հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը։ Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում, հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անպատասխան»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ  ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է  102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք, քանի որ նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ կար ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով։

  • Կիսվել: