ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի օգնությամբ Լոռիում 5000 բնակիչ կապահովվի խմելու ջրի հասանելիությունը

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի օգնությամբ Լոռիում 5000 բնակիչ կապահովվի խմելու ջրի հասանելիությունը

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայ գործընկերների հետ ներկա գտնվեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցությամբ Լոռու մարզում իրականացված երկու նախագծերի ամփոփիչ միջոցառմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Նախագծերի շնորհիվ ապահովվել է խմելու ջրի հասանելիություն մարզի ավելի քան 5000 բնակչի համար։ Այս կարևոր նախաձեռնությունների իրականացմանն ուղղվել է ավելի քան 400․000 ԱՄՆ դոլար։

  • Կիսվել: