շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը վթարի ենթարկվելուց հետո դեռ հիվանդանոցում է

ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը վթարի ենթարկվելուց հետո դեռ հիվանդանոցում է

Վթարի է ենթարկվել ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

՛՛Օրեր առաջ Նյու Յորքի մայրաքաղաք Ալբանիում գտնվող հայկական Սուրբ Վարդան ճամբար այցելելիս ծանր ավտովթարի է ենթարկվել ԱՄՆ Արևելյան հայոց թեմի նորընտիր առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: Նա դեռ գտնվում է հիվանդանոցում և այս շաբաթ նրան է այցելել անգամ Գարեգին II-րդ կաթողիկոսը: Նա այս օրերին ԱՄՆ-ում է՛՛,-ասված է կայքի ֆեյսբուքյան էջում:

 

 

  • Կիսվել: