շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ամասիայում և Աշոցքում կարկուտի մոտ կես մետր բարձրության շերտ է գոյացել

Ամասիայում և Աշոցքում կարկուտի մոտ կես մետր բարձրության շերտ է գոյացել

Այսօր Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մի շարք համայնքներում տեղացած կարկուտին հաջորդել են ուժեղ սելավները, որոնք սարերից հոսել են դեպի բնակավայրեր:

Որոշ հատվածներում գոյացել է մինչև 40-50 սմ հաստության կարկուտի շերտեր։ Կարկուտի և  հորդառատ անձրևի պատճառով անասունները  արոտներում են մնացել:

  • Կիսվել: