շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եկեղեցին մենակ չէ․ մի խումբ երիտասարդներ Մայր աթոռի մոտ պաշտպանության ակցիա են անում

Եկեղեցին մենակ չէ․ մի խումբ երիտասարդներ Մայր աթոռի մոտ պաշտպանության ակցիա են անում

Եկեղեցին միայնակ չէ և ուժեղ է իր հավատացյալներով։ Սա ցույց տալու համար մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են կազմակերպել Էջմիածնի Մայր աթոռի մոտ՝ ի աջակցություն եկեղեցու։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին գրեթե ամեն օր հարձակումների է ենթարկվում, և հավատավորների պաշտպանության կարիքն ունի։ Հատկապես վերջին դեպքերից հետո, երբ առաջին անգամ նորանկախ հանրապետության պատմության մեջ ամանորի նախաշեմին կաթողիկոսի ելույթը չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ, երիտասարդները որոշեցին միավորվել և ցույց տալ, որ պատրաստ են պայքարի։ Շեշտում են՝ այն, ինչ այսօր արվում է եկեղեցու դեմ, դատապարտելի է։

Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկան Մայր աթոռի ներկայացուցիչները։ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշեց՝ պատմության ընթացքում եկեղեցին փորձություններ շատ է հաղթահարել, հիմա էլ պետք է հաղթահարի։
«Լինել եկեղեցու կողքին՝ նշանակում է լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, ապրելու իրավունքը, արժանապատվությունը և ավելացնել քար քո ապագայի կառուցվող շենքին», - ասաց դիվանապետը։
 
Եկեղեցականները գոհունակություն հայտնեցին, որ երիտասարդները համախմբվել են և եկել իրենց աջակցությունը հայտնելու։

  • Կիսվել: