հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԱԻ նախարարն այցելել է Արցախ

ԱԻ նախարարն այցելել է Արցախ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը շրջել է ծառայության վարչական տարածքով, ծանոթացել ծառայության պայմաններին, զրուցել համահավաք վաշտի անձնակազմի հետ, որի ծառայողները պատրաստվում են առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, մեկնել առաջնագիծ։

«Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում Արցախում: Տագնապային տրամադրություն չկա։ Տղաները շատ մեծ ոգևորությամբ պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը»,- ասել է նախարար Ցոլակյանը:

Ֆելիքս Ցոլակյանն անփորձանք ծառայություն է մաղթել անձնակազմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ցանկացած իրավիճակում Հայաստանն Արցախի կողքին է, նախարարությունն էլ պատրաստ է մշտապես աջակցել Արցախի գործընկեր կառույցին։ 


  • Կիսվել: