հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում ԱՄՆ հատուկ ստորաբաժանման ոչնչացման մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում ԱՄՆ հատուկ ստորաբաժանման ոչնչացման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը համակցված հրթիռային հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան Ալ-Ուդեյրի ռազմակայանին և նախազգուշացրել Մեծ Բրիտանիային, տեղեկացնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր առավոտյան ԻՀՊԿ-ի մարտիկները «Հաղթանակ 2» գործողության 26-րդ ալիքի շրջանակներում համակցված գրոհների ընթացքում ոչնչացրել են Ալ-Ուդեյրիի բազայում ռադիոէլեկտրոնային պայքարի ամերիկյան հատուկ ստորաբաժանումը և հարված հասցնելով ստորաբաժանման առողջարանին՝ սպանել ու վիրավորել են մի քանի զինծառայողների»:
Հաղորդվում է նաև, որ իրանցի զինվորականները հարձակվել են Ալ-Ուդեյրի բազայի դիսպետչերական աշտարակի վրա, որին վնաս է հասցվել:
 
Բացի դրանից՝ ԻՀՊԿ-ն նաև վերջնագիր է ներկայացրել Մեծ Բրիտանիային՝ Ֆերֆորդի բազայից B-1 ռազմավարական ռմբակոծիչի արձակման ֆոնին: «Ցանկացած բազա, որն օգտագործվում է Իրանի տարածքի դեմ ագրեսիայի համար, մեր օրինական թիրախն է։ Նախազգուշացնում ենք բրիտանական միապետական վարչակարգին՝ էլ առավել մի՛ ծանրացրեք ձեր «սև դոսյեն»», - ասվում է Լոնդոնին ուղղված ուղերձում։

  • Կիսվել: