երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը կայուն ծանր է

ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը կայուն ծանր է

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը տեղեկացնում է, որ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներից Ս.Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, հրաժարվել է հոսպիտալացումից:

Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի: Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա:

Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ:

  • Կիսվել: