հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Ադրբեջանը ստում է, թուրքերը ստում են». Արցախում սպանված սիրիացի վարձկանի եղբայրը (Տեսանյութ)

«Ադրբեջանը ստում է, թուրքերը ստում են». Արցախում սպանված սիրիացի վարձկանի եղբայրը (Տեսանյութ)

Արցախի դեմ ճակատամարտում զոհված սիրիացի վարձկանի եղբայրը խոսել է իր զարմիկի՝ Ահմադ Քաղան Ֆարազատի մահվան մասին: Այս մասին հայտնում է  Infoteka24-ը:

Ահմադ Ֆարազատը՝ սպանված գրոհայինի  հորեղբոր որդին, հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան ստում են այն մասին, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:
 
Ավելի վաղ Infotek24 պորտալը, հղում անելով Աֆրինի իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնել էր, որ միայն երեկ  սպանվել է ավելի քան 30 սիրիացի թուրքմեն, որոնք Թուրքիայի կողմից բերվել էին Ադրբեջան՝ արցախահայության դեմ պատերազմի համար:

  • Կիսվել: