Ադրբեջանն ընդլայնում է զինանոցը, սակայն բեկում մտցնել չի կարողանում. Աբրահամյան
Արցախի նախագահի նախկին խոսնակ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանն ընդլայնում է Արցախի ուղղությամբ կիրառվող զինանոցը, սակայն ընդհանուր իրադրությունում բեկում, կտրուկ փոփոխություններ մտցնել չի կարողանում։
Արցախը ռազմաճակատը շարունակում է համալրել նոր ուժերով՝ ապահովելով մարտական խնդրի կատարումը»։


