Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելը փակ կլինի
Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: