Աբովյան համայնքի վերելակների վերանորոգման գործընթացի մեկնարկը տրված է
Աբովյան բազմաբնակավայր համայնքում վերելակների վերանորոգման գործընթացի մեկնարկը տրված է: Նախաձեռնությունը համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանինն է:
Հունվարի 19-ին փորձնական ծրագրով համայնքապետարանի կողմից շահագործման է հանձնվել առաջին վերանորոգված վերելակը: Այն առաջինը փորձարկել է համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը: