ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
540-ից ավելի դպրոցներում բնագիտական և ՏՏ լաբորատորիաներ ենք բացել. Անդրեասյան

540-ից ավելի դպրոցներում բնագիտական և ՏՏ լաբորատորիաներ ենք բացել. Անդրեասյան

Գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրներ ունենք, որն էլ լաբորատորիաների ներդրման մեր ծրագրով պետք է լուծենք: Այս մասին այսօր 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա, մասնավորաապես, նշեց. «Պետք է հիշեցնեմ, որ այս տարվա մեր արդյունքներով 540-ից ավելի դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ ենք բացել: Արդեն մեր հանրապետության դպրոցների կեսն ունի հագեցած լաբորատորիաներ, և սա շատ կարևոր է այս ուղղությամբ կրթության որակի բարձրացման տեսանկյունից»:

  • Կիսվել: