երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը հոկտեմբերի 14-16-ը կայցելի Հայաստան և Վրաստան։ Քննարկումների առանցքում կլինեն Հարավային Կովկասում իրավիճակը, ԵԱՀԿ-ի դերը և երկկողմ հարաբերությունները։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին Երևանում Իգնացիո Կասիսը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկումները կկենտրոնանան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի դերի վրա, որի նախագահությունն այս տարի իրականացնում է Շվեյցարիան։

«Շվեյցարիան աջակցում է խաղաղության գործընթացին և երկու կողմերի ցանկության դեպքում պատրաստ է տրամադրել իր փորձագիտական կարողությունները»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: