կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը

Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը

Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը:

«Այս նախագծով ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ նպատակները երկուսն են՝ ֆրիլանսերների մեծ խմբին դուրս բերել ստվերից՝ առաջարկելով այնպիսի պայմաններ, որ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից, և չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի, և երկրորդ՝  կանգնեցնել ՏՏ ոլորտի մասնագետների հոսունությունը:

«Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն»,- ասաց Բադասյանը:

«Մենք զուգահեռ ունենք շրջանառվող նախագիծ, որը, ըստ էության, այս արտոնյալ վիճակին տալու է օրենսդրական տեսք: Սա միանգամյա օժանդակության միջոցառում չէ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս պիլոտային ծրագիրը իրականացնում ենք 12 ամսվա ժամանակահատվածի համար: Մեկ տարվա ընթացքում լիազոր մարմնի հետ քննարկելով կհանգենք եզրահանգման»,- նշեց ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: