երկուշաբթի, մայիս 16
16 / 5 / 2022
5000 զոհերի ծնողների աչքերին նայելով՝ դուք պիտի որոշեք, թե որքան ամաչեք. Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ին

5000 զոհերի ծնողների աչքերին նայելով՝ դուք պիտի որոշեք, թե որքան ամաչեք. Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ին

Ցավում եմ, որ նույն սրտացավությամբ չեք խոսում Արցախում զոհերի մասին, ինչ սրտացավությամբ խոսում եք Մարտի 1-ի զոհերի մասին: Այս մասին, այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ռուբեն Հակոբյանի թեկնածության քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Մենք բոլորս էլ ցավում ենք մարտի 1-ի զոհերի համար, բոլորս էլ ուզում ենք մարտի 1-ի զոհերի պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն, բայց դուք արդեն 3 տարի իշխանության եք եւ երեք տարվա ընթացքում մեկ քայլ առաջ այդ ուղղությամբ չեք գնացել: Միայն սրտացավ հայտարարությունների տեսքով չպետք է լինի, այլ գործնականում: Մենք արդեն պետք է տեսնեինք զոհերի համար պատասխանատուներին, նրանց վրա կրակողներին, նրանց մահվան մեջ մեղավորներին ճաղերի հետեւում: Չենք տեսնում:

Շատ եմ ցավում, որ 44-օրյա պատերազմից հետո այս նույն քննարկումը չկա: Շատ եմ ցավում, որ այս ամենը մղվել է երկրորդ պլան եւ դուք էլի շարունակում եք քննարկել ներկաներ-նախկինները: Պատերազմից հետո այդ նախկիններ-ներկաներ, բա դուք, բա ձեր արածը, ձեր ասածը, այդ ամենը վաղուց պետք է երկրորդ պլան մղված լինեին: Ցավոք, դա չեք կարողանում հաղթահարել: Դա մի կոմպլեքս է, որից դուք որեւէ կերպ դուրս գալ չեք կարողանում:

Ամաչելու տեղ ոչ թե ընդդիմությունը, այլ դուք ունեք. Այն 5000 երեխաների ծնողների դեմքին, որ նայում եք, այդ ժամանակ ինքներդ պետք է որոշեք՝ որքան, ինչ աստիճանի ամաչել, որովհետեւ  այն պահին, երբ կարող էիք պատերազմը կանգնեցնել, դա չեք արել, դա արդեն դատավճիռ է»,-հայտարարեց Էլինար Վարդանյանը:

  • Կիսվել: