հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինքնասպանություն՝ Երևանում. 35-ամյա տղամարդը ցած է նետվել Դավիթաշենի կամրջից

Ինքնասպանություն՝ Երևանում. 35-ամյա տղամարդը ցած է նետվել Դավիթաշենի կամրջից

Օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 19։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Դին տեղափոխելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները մեծ դժվարությամբ են դին դուրս բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վաղինակ Մ.-ն է։

  • Կիսվել: