ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
32 տարի անց Մղարթի և Արդվիի խմելու ջրի հարցը կլուծվի. պատգամավոր

32 տարի անց Մղարթի և Արդվիի խմելու ջրի հարցը կլուծվի. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել են Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրի լուծման հարցը։

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛32 տարի անց Մղարթի և Արդվիի խմելու ջրի հարցը կլուծվի:

Նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել ենք Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրի լուծման հարցը։ Նախարարի համար սա առաջնահերթ լուծում պահանջող հարց է։ 32 տարի գյուղացիներն աղբյուրներից տարրաներով ջուր են տեղափոխել տներ։

Պետական գնման ծրագիրը թևակոխել է գործնական` նախագծման փուլ։

Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտական փուլում են։ Հաջորդ և վերջին` մրցույթի փուլի ավարտից անմիջապես հետո դաշտային պայմաններում կմեկնարկեն ցանցի անցկացման աշխատանքները։

Նախագծի ողջ գումարը հատկացնելու է կառավարությունը՛՛։

  • Կիսվել: