շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

Առաջին ալիքը տեղեկացնում է, որ 2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում։

«EBU Media Summit-ը ամենամյա միջոցառում է ԵՀՄ անդամակցության մասնակիցների փորձառությամբ փոխանակվելու, մեդիա ոլորտի ռազմավարական մարտահրավերները և նորարարական լուծումները քննարկելու համար։ ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 3-ին և 4-ին Հայաստանում և կհյուրընկալվի Հանրային հեռուստաընկերության կողմից: Վերջին մեդիա գագաթնաժողովը տեղի է ունեցել Շվեյցարիայի Ժնև քաղաքում, 2024 թվականի ապրիլի 24-25-ին` Շվեյցարիայի հանրային հեռարձակողի հյուրընկալությամբ»,- հայտնում են Առաջին ալիքից։

  • Կիսվել: