շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Լիակատար աջակցություն Հայաստանին, նրա ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը. Մակրոն

Լիակատար աջակցություն Հայաստանին, նրա ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը. Մակրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ալբանիայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը վերահաստատել եմ իմ աջակցությունը Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար։ Լիակատար աջակցություն Հայաստանին, նրա ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը»,- գրել է նա:

  • Կիսվել: