2021 թվականին անվճար տրվող դեղերի ցանկը վերանայվել է, նոր դեղամիջոցներ են ընդգրկվել
«Փոփոխությունների արդյունքում 2021 թվականին ամբողջութամբ սպառել ենք բյուջեն և անգամ հավելյալ միջոցներ ենք տրամադրել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին՝ հավելյալ դեղամիջոցներ ձեռք բերելու համար»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ 2021 թվականին անվճար տրվող դեղերի ցանկը վերանայվել է, ինչի արդյունքում ցանկում բավականին նոր դեղամիջոցներ են ընդգրկվել։
Ավանեսյանի խոսքով, քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների դեղորայքային ապահովումն օրակարգային հարց է, համապարփակ ապահովագրության մշակվող փաթեթում դրան մեծ տեղ է հատկացվելու։
Անահիտ Ավանեսյանն ընդգծեց․ «Տարեցտարի վերանայելու ենք ցուցակները, հավելյալ նոր դեղամիջոցներ ենք ներառելու՝ ոչ միայն քրոնիկ հիվանդությունների, այլև այնպիսի քիչ հիվանդությունների համար, որոնք հանդիպում են Հայաստանում»: