կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
1000+ հիմնադրամին ամսական 25,000 դրամ փոխանցելու կոչին արդեն 100 մարդ է միացել

1000+ հիմնադրամին ամսական 25,000 դրամ փոխանցելու կոչին արդեն 100 մարդ է միացել

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի՝ 1000+ հիմնադրամին ամսական 25,000 դրամ փոխանցելու կոչին արդեն 100 մարդ է միացել։ Այս մասին տեղեկանում ենք 1000+-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Շաբաթ օրը մեր տնօրեն Վարուժան Ավետիքյանը կոչ արեց ու խնդրեց, որ 1 միլիոն մարդ ԱՄՍԱԿԱՆ 25,000 դրամ կամ 50 դոլար/եվրո նվիրաբերի 1000+ հիմնադրամին: Այս պահին այդ կոչին միացել է հարյուր հոգի:

Անչափ շնորհակալ ենք: Թվում է թե 1 միլիոնը մեծ թիվ է: Ոչ: Որպեսզի 1 միլիոն մարդ ամեն ամիս, կանոնավոր նվիրաբերություն անի մեր սուրբ հայրենիքը պաշտպանած հերոսների ընտանիքների բարօրության համար, ընդամենը անհրաժեշտ է 215 մարդ, ովքեր ոչ միայն կնվիրեն այդ գումարը, այլև իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու, որոնք իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և որոնք էլ իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և այդպես շարունակ: Այս թիվը հնչեցնում ենք հաշվի առնելով 70% ձախողման հավանականությունը:

Խնդրում ենք չվհատվել, այլ զինվել համբերությամբ, հաստատակամությամբ ու համոզել: Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: