չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Վթարից ութ օր անց, 68-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Վթարից ութ օր անց, 68-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհին իրար էին բախվել «ՊԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» 68-ամյա վարորդ Շամշադ Բեկյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: