հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Վարդենիսում հայտնի ինտերնետային ակումբում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին

Վարդենիսում հայտնի ինտերնետային ակումբում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին

Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի 17 շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զորհաբյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ա․ Մուրադյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: