հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս

Հուլիսի 15-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին՝ Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսին, EU4Sevan+ ծրագրի ղեկավար Նիլս Թևսին, խորհրդատուներ Մարտին Յեգերին, Կարապետ Օհանյանին։ 
 
Համայնքապետարանից հայտնում են՝ այցի նպատակն էր ներկայացնել և քննարկել Վարդենիս համայնքում բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի ապակենտրոնացված մաքրման համար ընտրված տարածքները, ինչպես նաև շահառու կողմերի հետ համակարգել ծրագրի իրականացման հաջորդ քայլերը։
 
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունեց պատվիրակության անդամներին, շնորհակալություն հայտնեց այցելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համայնքի կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում։ Հանդիպումն անցավ ջերմ, գործընկերային և կառուցողական մթնոլորտում։
 

  • Կիսվել: