շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունը մերժվել է

Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունը մերժվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 18–ին, մերժել է դատավոր Ռոբերտ Պապոյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ նիստը հետաձգվել է և նշանակվել վաղը առավոտյան 10։30-ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

 

Նշենք նաեւ, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

 

 

  • Կիսվել: