երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սամվել Ուզունյանի կողմից սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Սամվել Ուզունյանի կողմից սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցված գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից InfoPort.am-ի հարցին ի պատասխան ասացին, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։ Բացի այդ նշված դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակված է փորձաքննություն։

Նշենք, որ ավելի վաղ Ուզունյանի ուղեբեռի մեջ հայտնաբերվել էր փամփուշտ, սակայն նա անարգել հատել էր ՀՀ պետական սահմանը:

 

  • Կիսվել: