հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Սամվել Ուզունյանը հատել է ՀՀ պետական սահմանը. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Սամվել Ուզունյանը հատել է ՀՀ պետական սահմանը. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին:

Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվա մեկնելիս դատավորի ուղեբեռի մեջ հայտնաբերվել է փամփուշտ։ 

Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ:

  • Կիսվել: