հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանի քրեական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ

Երևանի քրեական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 48-ամյա Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ։

Վերջինը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և ՀՀ Քր.Օր-ի 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝  իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում) հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Խաչատուրովը գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր  քարտուղար Յուրի Խաչատուրովի տղան է, ով կոչումով գեներալ-մայոր է։

  • Կիսվել: