կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրգործը ՀՔԾ վարույթում է

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրգործը ՀՔԾ վարույթում է

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, այս պահին հարուցված քրեական գործով նախաքննություն է կատարվում և քրեական գործի վերաբերյալ մանրամասներ հնարավոր չէ հայտնել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները բավարարել էր։

Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորն է եղել։

  • Կիսվել: