կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կաշառք ստանալու մեջ մեդադրվող  դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր է հայտնաբերվել

Կաշառք ստանալու մեջ մեդադրվող դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր է հայտնաբերվել

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ կասկածելի իր է հայտնաբերվել Ս. Ուզունյանի մոտ։

Հիշեցնենք, որ «Հոկտմեբրի 27»-ի գործով Սամվել Ուզունյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք պահանջելու և ստանալու համար։ 

Նախնական քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատակից հանդիսացող Ս. Ու.-ն, մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխատանվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:

Քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ՝ տալու համաձայնություն դատական իշխանության մարմնի ղեկավար նախկին աշխատակից հանդիսացած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

 

  • Կիսվել: