հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կաշшռք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ–ի 2 գլխավոր օպերլիազորներ

Կաշшռք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ–ի 2 գլխավոր օպերլիազորներ

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ–ի 2 գլխավոր օպերլիազորներ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում` հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ»,– հայտնել են կոմիտեից։

  • Կիսվել: