ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
«Պարեկների գործողությունները բացարձակ անօրինական են եղել». Գեւորգ Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

«Պարեկների գործողությունները բացարձակ անօրինական են եղել». Գեւորգ Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ առաջադրված մեղադրանքն անհիմն է:

Անդրադառնալով իր նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելքն ընտրելուն՝ Պետրոսյանն ասաց. «Ես ոչ երկրից հեռանալու նպատակ ունեմ, ոչ էլ արդարադատությունից խուսափելու նպատակ ունեմ: Ես գտնում եմ, որ պարեկային ծառայության կողմից իրականացված գործողությունները բացարձակ անօրինական են եղել»:

Նշենք, որ Քննչական կոմիտեն Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Ըստ ոստիկանության՝ Պետրոսյանը չէր ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին:

  • Կիսվել: