շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վահե Գրիգորյանը ՍԴ-ի միակ ճգնաժամն է. Գեւորգ Պետրոսյանը՝ Ռուստամ Բադասյանին

Վահե Գրիգորյանը ՍԴ-ի միակ ճգնաժամն է. Գեւորգ Պետրոսյանը՝ Ռուստամ Բադասյանին

Այն երկիրը, որի Սահմանադրական դատարանը ձեւավորվում եւ պահպանվում է քաղաքական շարժառիթներով, ոչ ներկա ունի, ոչ էլ ապագա։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

 «Կարող է կարծիք հնչել, որ դա հարկադրաբար չէ, կամավոր է, բայց ո՞վ չի հասկանում, որ իրականում սա կամավոր չէ: Ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին. եթե կամավոր է, թողեք մարդիկ ընտրեն, էդ ե՞րբ է իրավունքը պարտադրել մարդկանց, որ այսօր պարտադրի»,- նշեց նա:

Այնուհետև Պետրոսյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ արդյոք հարկատուները համաձա՞յն են ներկայացված օրինագծին.

«Պարոն նախարար, հարկատուներին հարցրե՞լ եք, իրենք համաձա՞յն են, որ չաշխատող դատավորին ամիսը 800 հազար դրամ ամիսը աշխատավարձ տան։ Տխրահռչակ, ինքնահռչակ Վահե Գրիգորյանը ՍԴ-ի միակ ճգնաժամն է։ Տիգրան Ավինյանի բերանից հնչել է, որ ՍԴ-ի խնդիրն ունի քաղաքական բնույթ»։

ԲՀԿ–ական պատգամավորը նաև նշեց, որ նախագիծն ուղղված է կոնկրետ անձանց դեմ, քանի որ այսօր ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով իշխանությունն ի վիճակի կլինի ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել միջազգային, պայմանագրեր վավերացնել, այդ թվում չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան:

  • Կիսվել: