ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու եւ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու մեջ։

Քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։

Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

  • Կիսվել: