ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք պահանջում ենք, որ մեր գործը քննի ԱԱԾ-ն․ Կարին Տոնոյանը՝ դատախազին

Մենք պահանջում ենք, որ մեր գործը քննի ԱԱԾ-ն․ Կարին Տոնոյանը՝ դատախազին

Ես այսօրվա դատական նիստի վերաբերյալ դատարանից ծանուցագիր չեմ ստացել, ոչ բանավոր եմ ծանուցվել, ոչ բանավոր. Ես այդ մասին տեղեկացվել եմ ժամը 10-ին, երբ նիստը նշանակված է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակիցա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին հայտնեց  զինվորական դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը: Այսօր դատախազի չներկայանալու պատճառով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին:

Նշենք, որ այդ դատական նիստով զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են:

«Իհարկե, մենք կպարզենք պատճառը, թե ինչու ծանուցագիրը պատշաճ ժամանակին չի հասել: Ես նաեւ տեղեկացվել եմ, որ դատական նիստը հետաձգվել է վաղը չէ մյուս օրը, ես անձամբ գալու եմ եւ նիստին մասնակցեմ:

Ծոնղներից շատերը մեզ ճանաչում են, մենք մշտապես կազմակերպում ենք ընդունելություններ»,-ասաց նա:

Դատախազ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս քրեական գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ մայիսի 4-ին վարույթ է ընունվել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում. «Այդ ժամանակվանից հսկողությունն իրականացվում է զինվորական դատախազության կողմից: Այս գործով ձեւավորված է դատախազական խումբ, որը գլխավորում է զինդատախազի տեղակալ պարոն Հակոբյանը»,-ասաց նա:

Ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն էլ ասաց. «Մենք քննությանը չենք մասնակցելու 308-րդ հոդվածով, մենք պահանջում ենք, որ հոդվածը փոխվի, 299 հոդվածով գործ հարուցվի եւ զինդատախազությունը սրանով չպըի զբաղվի: Սա ԱԱԾ-ի տիրույթում է, ԱԱԾ-ն էլ պետք է զբաղվի»:

  • Կիսվել: